Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը Թուրքիայում մասնակցել են «Անատոլիական արծիվ-2025» զորավարժություններին


Ադրբեջանի ՊՆ շենքը, արխիվ
Ադրբեջանի ՊՆ շենքը, արխիվ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմը Թուրքիայում մասնակցել է «Անատոլիական արծիվ - 2025» միջազգային զորավարժություններին։

Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «ադրբեջանցի ռազմական օդաչուները խմբային թռիչքների ընթացքում օդային հետախուզություն, օդային գերազանցություն, պայմանական թիրախների ոչնչացում և այլ առաջադրանքներ են իրականացրել»։

Հաղորդվում է, որ այդ վարժանքներին մասնակցել են նաև Հունգարիայի, Հորդանանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG