Մատչելիության հղումներ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ուղևորության համար չվճարող քաղաքացիներին տուգանելու նախագիծը


Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Երևանում հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանք նախատեսող օրինագիծը:

Դրանով քաղաքացիները 15 հազար դրամով կտուգանվեն՝ հանրային տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու կամ մեկ այլ քաղաքացու տոմսն օգտագործելու դեպքում, իսկ 3 հազար դրամով՝ եթե ունեն տոմս, սակայն մեկ րոպեի ընթացքում այն չեն մոտեցրել վճարման սարքին:

Տարածքային և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը երեկ նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, որ փոփոխությունն առաջարկվում է, քանի որ հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիների մոտ 25-30 տոկոսը չի վճարում: Ընդդիմադիրները քննադատեցին նախագիծը՝ հայտարարելով, որ նման կերպ «քաղաքացուն տուգանքի մատերիալ» են դարձնում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG