Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական հեռագիր է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:
«Ակնկալում եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև հարաբերությունները կամրապնդվեն ստեղծարար վեկտորով, ձեռք կբերեն դրական կայունություն և կանխատեսելիություն՝ փոխադարձ հարգանքի և պատմությամբ, աշխարհագրությամբ ու «գետնի վրա իրողություններով» կանխորոշված միմյանց ազգային շահերը հաշվի առնելու հիման վրա», - մասնավորապես ասված է ուղերձում, որի տեքստը հրապարակված է Ռուսաստանի ԱԳՆ Տելեգրամ ալիքում;
Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը խնդրում է փոխանցել իր «անկեղծ շնորհավորանքները ամերիկյան ժողովրդին, ... Ռուսաստանի աջակցությունը միասնության և ավանդական ամերիկյան երազանքի իրականացման նրա իղձերին»:
Լավրովը նաև ամերիկյան ժողովրդին մաղթել է ընթանալ «խաղաղության և ընդհանուր բարգավաճման ճանապարհով»: