Մատչելիության հղումներ

Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, կոլաժ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, կոլաժ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական հեռագիր է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:

«Ակնկալում եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև հարաբերությունները կամրապնդվեն ստեղծարար վեկտորով, ձեռք կբերեն դրական կայունություն և կանխատեսելիություն՝ փոխադարձ հարգանքի և պատմությամբ, աշխարհագրությամբ ու «գետնի վրա իրողություններով» կանխորոշված միմյանց ազգային շահերը հաշվի առնելու հիման վրա», - մասնավորապես ասված է ուղերձում, որի տեքստը հրապարակված է Ռուսաստանի ԱԳՆ Տելեգրամ ալիքում;

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը խնդրում է փոխանցել իր «անկեղծ շնորհավորանքները ամերիկյան ժողովրդին, ... Ռուսաստանի աջակցությունը միասնության և ավանդական ամերիկյան երազանքի իրականացման նրա իղձերին»:

Լավրովը նաև ամերիկյան ժողովրդին մաղթել է ընթանալ «խաղաղության և ընդհանուր բարգավաճման ճանապարհով»:




XS
SM
MD
LG