Մատչելիության հղումներ

Ռուսները 539 անօդաչու և 11 հրթիռ են արձակել Ուկրաինայի վրա. Կիևում 23 մարդ տուժել է


Ուկրաինա - Անօդաչու թռչող սարքեր Կիևի երկնքում, արխիվ
Ուկրաինա - Անօդաչու թռչող սարքեր Կիևի երկնքում, արխիվ

Ռուսական զորքերը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիևի վրա, տուժել է 23 մարդ:

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ Ուկրաինայի մայրաքաղաքի Գոլոսեևյան շրջանում բուժհաստատություն է վնասվել, Դնեպրյան շրջանում անօդաչուի բեկորներն ընկել են բնակելի շենքերի բակում և կրթական հաստատության տարածքում. Սմոլենսկի շրջանում պահեստային շինություններ են այրվել:

Այլ շրջաններում ևս հրդեհներ են բռնկվել, այրվել են նաև ավտոմեքենաներ:

Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը հաղորդում է, որ ռուսական բանակն արձակել է 539 անօդաչու թռչող սարք և 11 հրթիռ՝ մեկ «Կինժալ» աէրոնալիստիկ, 6 «Իսկանդեր-М/KN-23» բալիստիկ և 4 «Իսկանդեր-K» թևավոր հրթիռ, ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 470 անօդաչու և 2 հրթիռ:

Հարվածների հիմնական ուղղությունը Կիևն էր, նշում են ուկրաինացի զինվորականները:

ՌԴ պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հաղորդում է, որ գիշերը Ռուսաստանի օդային տարածքում 48 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել, այդ թվում 26-ը՝ Ռոստովի, 12-ը՝ Կուրսկի, 6-ը՝ Բելգորոդի, 3-ը՝ Օրյոլի և 1-ը՝ Լիպեցկի մարզերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG