Հուժկու պայթյուն՝ Հռոմի արվարձանում գտնվող բենզալցակայանում, կան վիրավորներ

Հուժկու պայթյուն է տեղի ունեցել Հռոմի արվարձանում գտնվող բենզալցակայանում, հաղորդվում է 45 վիրավորի մասին, երկուսի վիճակը ծանր է:

Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերիի խոսքով՝ ժամը 8:20-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունին նախորդել է հրդեհ, որն էլ իր հերթին բռնկվել էր վառելիքի լիցքավորման ժամանակ գազի արտահոսքի պատճառով։