Բաքվի դատարանում հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը

Լևոն Մնացականյանը ԼՂ ՊԲ հրամանատարի պաշտոնում, արխիվ

Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր հարցաքննվել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։

Ադրբեջանցի դատախազները Մնացականյանին հարցեր են ուղղել 2016 թվականի ապրիլյան պատերազմի վերաբերյալ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ դատախազներից մեկի հարցին պատասխանելով Մնացականյանը հայտարարել է, որ հայկական կողմը ապրիլյան մարտերի ընթացքում 18 դիրք է կորցրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գենսեր. «Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»«Գերիների հարցով ուրախ լուրեր չունենք». Արարատ Միրզոյան Բաքվում շարունակվել է հայ գերիների դատավարությունը, «ՀՀ հանցագործությունների մասին փաստաթղթեր են ուսումնասիրվել»Բաքվի ռազմական դատարանում հարցաքննվել է Բակո Սահակյանը