Հայաստանի Հանրապետությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ դառնալու ցանկություն է հայտնել, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը:
Հայաստանը կազմակերպությունում գործընկերոջ կարգավիճակ ունի։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 24-27-ը պաշտոնական այցով եղել է Չինաստանում:
ՇՀԿ-ն քաղաքական և անվտանգության կազմակերպություն է, ստեղծվել է Չինաստանի և Ռուսաստանի կողմից 2001 թվականին։ Կազմակերպությունը 10 անդամ պետություն ունի՝ Ռուսաստան, Հնդկաստան, Ղազախստան, Չինաստան, Ղրղըզստան, Պակիստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Իրան։ 2024 թվականի հուլիսին էլ Բելառուսը դարձավ կազմակերպության 10-րդ լիիրավ անդամ․ համապատասխան փաստաթուղթը ստարգրվել է Աստանայում՝ կազմակերպության 24-րդ գագաթնաժողովի մեկնարկին։