Կուրսկում զոհվել է Ռուսաստանի նավատորմի փոխհրամանատարը

Կուրսկի մարզում զոհվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Միխաիլ Գուդկովը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում տեղեկացրել է Պրիմորյեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն։

Ռուսաստանցի զինվորականը Կուրսկի մարզ էր գործուղվել այստեղ տեղակայված ծովային հետևակի ստորաբաժանումների գործողությունները համակարգելու նպատակով։

Reuters-ի տեղեկություններով՝ գեներալ Գուդկովը զոհվել է Ուկրաինայի սահմանին գտնվող Կորենևո գյուղի մերձակայքում՝ հրամանատարական կետի վրա ուկրաինական հարձակման ընթացքում։

«Այդ հարձակման ընթացքում ռազմածովային ուժերի փոխհրամանատարից բացի ևս 10 ռուսաստանցի զինվորական է զոհվել», - տեղեկացնում է գործակալությունը։