Վրաստանում հերթական ընդդիմադիր գործիչը ազատազրկման դատապարտվեց

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլի, արխիվ

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին 8 ամսվա ազատազրկման դատապարտվեց խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստերին չներկայանալու համար։

Օքրուաշվիլին 8-րդ ընդդիմադիր քաղաքական գործիչն է, որ ազատազրկման է դատապարտվում խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստերին չներկայանալու համար։

Հանձնաժողովը ստեղծվել է՝ քննելու նախորդ իշխանությունների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Գախարիան՝ Վրաստանի համար» կուսակցության պատգամավորները զրկվել են մանդատներիցՎրաստանում ևս մեկ ընդդիմադիր է ձերբակալվել«Ավտորիտար մարտավարություն»՝ եվրոպացի քաղաքական գործիչները վրացի ընդդիմադիրների ձերբակալության մասին